24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, ինչից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հրաժարվել է գրկախառնվել

Բլինքենը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, ինչից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հրաժարվել է գրկախառնվել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հրաժարվել է գրկախառնվել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ. պատճառը, ըստ թուրքական
Hürriyet
-ի, ամերիկյան դիվանագիտության ղեկավարի անհարգալից վերաբերմունքն է եղել:

Թուրքական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվել է նրանց հանդիպման
կադրերը, որոնցում երևում է, որ Բլինքենը փորձում է գրկախառնվել Ֆիդանի հետ՝ քայլ առաջ
անելով, սակայն թուրք նախարարը հետքայլ է անում ու շարունակում սեղմել պետքարտուղարի
ձեռքը:

«Երբ Բլինքենի մեքենան մոտեցել է Թուրքիայի արտգործնախարարության
շենքին, Ֆիդանը դուրս է եկել, կանգնել նախարարության դռան մոտ, ինչպես դիմավորում է
ժամանող յուրաքանչյուր նախարարի: Բլինքենը, սակայն, դուրս չի եկել մեքենայից՝ շարունակելով
խոսել հեռախոսով: Դրանից հետո Ֆիդանը վերադարձել է շենք»,-գրել է պարբերականը:

Տեսանյութն՝ այստեղ։