Կրեմլում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել․ ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար
Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասել է Օվերչուկը։
Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը։ ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ասոցիացիայի նպատակների թվում են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և այդ պետությունների մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։