Իմ քաղաքացիական պարտքն եմ համարում շարժմանն աջակցելը. Անի Ղազարյան
Ինչ նպատակ, որ ունի շարժումը, նույնն ունեմ նաև ես. այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն Հայրենիքի» երթին մասնակցող դերասանուհի Անի Ղազարյանը։
«Ճշմարտության և արդարության հասնելու համար եմ այստեղ։ Ես հավատում եմ շարժմանը, իմ քաղաքացիական պարտքն եմ համարում աջակցել շարժմանն ինչով կարող եմ։ Լիահույս եմ, որ այս անգամ մենք՝ բոլորով, հաջողելու ենք»,-հայտարարել է նա։