22 Հոտ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը մերժել է հրադադարի առաջարկը

Իսրայելը մերժել է հրադադարի առաջարկը

ԱՄՆ-ն շարունակում է լավատես մնալ, որ առաջիկայում հնարավոր է Գազայում հրադադար հաստատել, թեև Իսրայելի վարչապետը մերժել է առաջարկը: Մյուս կողմից, չնայած «Համասը» ընդունել էր հրադադարի նախագիծը, սակայն իսրայելական ուժերը «սահմանափակ գործողություն» են իրականացրել Ռաֆահում, որից հետո պաղեստինյան խմբավորումը հայտարարել է, թե անիմաստ է խոսել զինդադարի մասին, եթե ռազմական գործողությունները շարունակվում են, գրւմ է «Ամերիկայի ձայնը»։

Մինչ պաղեստինցիներից ոմանք սգում են երեքշաբթի Ռաֆահում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված հարազատների մահը, մյուսները՝ հազարավոր մարդիկ, շարունակում են փախչել՝ Ռաֆահում իսրայելական ցամաքային գործողությանն ընդառաջ՝ մտահոգվելով իրենց ու հարազատների կյանքի համար:

«Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չվերացնենք «Համասը» Ռաֆահի շրջանում ու ողջ Գազայի հատվածում, և մինչև վերջին պատանդը չվերադառնա»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Հրեական պետության պնդմամբ, Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքում իրականացվող ցամաքային ռազմական գործողության նպատակն է լինելու ճնշում բանեցնել «Համասի» նկատմամբ, թեև վերջինս երկուշաբթի իր համաձայնությունը տվեց հրադադարաի նախագծին։ Իսրայելը պնդում է՝ հրադադարի նախագիծը չի ներառում «Համասի» չեզոքացում, ուստի այն անընդունելի է իր համար: