Մահացել է Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆը
86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր
ալ-Սաբահը՝ հաղորդել են Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ։
Շեյխ Նավաֆը երդվել է 2020թ սեպտեմբերին խորթ եղբոր՝ շեյխ Սաբահ
ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբայի մահվանից հետո, որը մահացել էր ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում։
Անցած ամիս էմիրը հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով,
տեղեկացրել է KUNA պետական լրատվական գործակալությունը։