Գազայում հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանվել. Պենտագոն
Պենտագոնի խոսնակն ասել է՝ Միացյալ Նահանգները տեղյակ է, որ Գազայում
հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, բայց նա չի նշել, թե քանիսը:
«Գիտենք, որ Գազայի հատվածում զոհերի թվում, հազարավոր խաղաղ բնակիչներ
կան», – ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը:
Գազայից երկուշաբթի տեղեկացրել էին, որ խաղաղ բնակչության զոհերի
թիվը գերազանցել է 10,000-ը:
Այս հայտարարությունը այժմ հնարավոր չէ ճշտել, քանի որ ՀԱՄԱՍ-ը
խստորեն վերահսկում է տեղեկատվությունը իր վերահսկողության տակ գտնվող տարածքում։