Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Միխայիլ Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում. Տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Պետդումային առաջարկ է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի թեկնածության վերաբերյալ»,- գրել է նա։
Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո Միշուստինի գլխավորած նախարարների կաբինետը հրաժարական տվեց։ Վարչապետի թեկնածությունը կհաստատվի Պետդումայի այսօրվա լիագումար նիստում։