
Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»․
այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Մերձավոր
Արևելքի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Խաղաղ բնակչությունն
ու քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները դարձել են ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողությունների
և օդային հարվածների զոհ»,- ասել
է նա և հիշեցրել, որ ՀԱՄԱՍ-ը
խաղաղ բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան և շարունակում է հրթիռակոծել
Իսրայելը։
«Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը։ Սա մարդկության
ճգնաժամն է։Մերձավորարևելյան հակամարտության ոչ մի կողմ միջազգային մարդասիրական իրավունքից
վեր չէ», – ասել է նա։