Պարոն Գյուրջինյան, բացե՛ք համալսարանի դռները․ Բագրատ Սրբազան
– Պարոն Գյուրջինյան, հուսամ որևէ ձևով դուրս կգաք, կտեսնեք ու ձեր ենթականերին կասեք՝ բացեն համալսարանի դռները. այս մասին ասել է Բրյուսովի անվան համալսարան հասած Բարգատ Սրբազանը՝ դիմելով բուհի ռեկտորին:
«Դավիթ Գյուրջինյանին ճանաչում եմ դեռ Սևանի դպրանոցի ուսանողական տարիներից և գիտեմ՝ ինչքան հայրենասեր մարդ է գոնե դասասենյակի առջև։ Պարոն Գյուրջինյան, այստեղից չենք գնա, մինչև դռները չբացեն։Եթե ասելիք ունեք, դժգոհություն, գոհություն, կարող ենք խոսել միասին՝ ինչպես միշտ արել ենք»,- ասել է։
Բագրատ Սրբազանը, դիմելով Դավիթ Գյուրջինյանին, կոչ է արել չխոչընդոտել ուսանողների՝ իրենց կարծիքը արտահայտելուց:
«Եթե չեք ուզում անհամաձայնություն հայտնել այն արժեքների կորուսների նկատմամբ, որոնք դուք քարոզել եք, թույլ տվել ուսանողները անեն»,- ասել է Բագրատ Սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին միացել են Երևանի պետական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Ագրարային համալսարանի ուսանողներից։ Դասադուլ են հայտարարել նաև Դիլիջանում։