27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանի հայկական կազմակերպությունները իրենց զորակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը

Հունաստանի հայկական կազմակերպությունները իրենց զորակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը

Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ իրենց զորակցությունը հայտնելով գլխավորած շարժմանը։

«Օրերով հետևում ենք հայրենիքի մեջ տեղի ունեցող դեպքերին՝ խոր մտահոգությամբ լսելով սահմանազատման գործընթացի մասին։

­Տա­վու­շի մար­զի չորս սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի՝ Ադրբեջանին հանձ­նե­լու քայ­լե­րը ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրվել է անվերապահ հանձնողականության քաղաքականություն՝ ընկրկելով Արբեջանի ճնշումների և սպառնալիքների առջև։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն Հայրենիքի» կարգախոսով թափ առած շարժումը, ուղղակի մերժումն է ժողովրդի կողմից՝ իր հաշվին կատարվող որոշումների։ Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, անում է դա Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ամբողջ հայության արժանապատվությունը պաշտպանելու համար։

Արցաի հանձնումից ու հայաթափումից հետո ազգովի տեսանք, որ միակողմանի զիջումները միայն թուլացրին Հայաստանը և նրա սահմանները, մինչդեռ Ադրբեջանը գրավել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքները՝ սրելով իր ախորժակն ու բացահայտ խոսելով հարձակվողապաշտ նպատակների մասին։

Այս ճակատագրական հանգրվանին մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր ջանքերին, որոնք նպատակ ունեն  պաշտպանելու մեր արժեքները, ամուր պահելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ամրապնդելու մեր ազգային միասնականությունը։

Յու­նա­հա­յոց Ազ­գա­յին Ա­ռաջ­նոր­դա­րան
­- Հայ ­Կա­թո­ղի­կէ ­Ե­կե­ղե­ցի
— Հայ ­Աւետարանական ­Ե­կե­ղե­ցի
— Յու­նաս­տա­նի հա­յոց Ազ­գա­յին վար­չու­թիւն
— Կրօնական Ժողով
— Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան կո­մի­տէ
­- Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խումբ
— Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թիւն
­- Հայ ­Մարմ­նակր­թա­կան Ընդ­հա­նուր ­Միու­թիւն
եւ սկաու­տա­կան կազ­մեր
­- Յու­նաս­տա­նի ­Հայ ­Կա­պոյտ ­Խաչ
­- Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան ­Խաչ
­- Յու­նաս­տա­նի ­Հա­մազ­գա­յին հայ մշա­կու­թա­յին միու­թիւն»։