23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի  քարտուղարները կարևորել են համակարգված քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարները կարևորել են համակարգված քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

Հավաքական անվտանգության կազմակերպության  գլխավոր քարտուղար
Իմանգալի Թասմագամբետովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակոնֆերանսով
ունեցած զրույցի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ և ՄԱԿ-ի քարտուղարության
փոխգործակցության հարցերի լայն շրջանակ․ նշված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ․ փոխանցում է «Արմենպրես»-ը։

Մասնավորապես ընդգծվել է համակարգված միջազգային քայլերի
կարևորությունը՝ կանխարգելիչ տարածաշրջանային գործողությունների միջոցով անվտանգության
ռազմավարական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Բացի այդ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային
շփումների հետագա զարգացումը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ ահաբեկչության, թմրամիջոցների
ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցագործությունների, անօրինական միգրացիայի,
ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերի շուրջ։ Նշվել է ահաբեկչական
գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության
ոլորտում ջանքերի համադրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։