Միրզոյանը չի ցանկանում սահմանափակվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը միտված է խաղաղության։
«Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում շատ կառուցողական ձևով»,- ընդգծել է նա։
Միրզոյանի խոսքով՝ կողմերը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում»,- նշել է Միրզոյանը։