27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում բողոքի ակցիաները նոր թափով են վերսկսվել. Ռուսական Առաջին ալիքը հրապարակից ռեպորտաժներ է պատրաստում

Երևանում բողոքի ակցիաները նոր թափով են վերսկսվել. Ռուսական Առաջին ալիքը հրապարակից ռեպորտաժներ է պատրաստում

Ռուսական Առաջին հեռուստաընկերությունը լրատվական հաղորդման շրջանակներում ռեպորտաժներ է ներկայացրել ՀՀ-ում անհնազանդության արշավից: Նշվել է, որ բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ իշխանություններն ամբողջությամբ ձախողել են երկիրի կառավարումը: Սրա հետ համաձայն են շատ քաղաքական ուժեր։

Նշվել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր է խորհրդարանում Փաշինյանի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել։ Ըստ մեկ այլ ռեպորտաժի՝ սահմանի միակողմանի սահմանազատումը նշանակում է չորս գյուղերի փոխանցում Ադրբեջանին, և շատ հայեր դա դավաճանություն են համարում։

Ցուցարարներին են միացել նաև ուսանողներ, ովքեր դասադուլ են հայտարել: «Հույս ունենք, որ բոլոր ուսանողները կմիանան այս շարժմանը, և ամեն ինչ տանում է նրան, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ռեպորտաժում ընդգծվել է, որ Հայաստանում բողոքի ցույցերն արդեն երկրորդ շաբաթն են ընթանում: