Բերետավորները քաշքշելով բերման են ենթարկել զոհվածի մորը․ Դավիթ Սարգսյան
Այսօր բերետավորները քաշքշելով բերման են ենթարկել հերոսածին տիկին Գոհարին՝ մայթեզրին կանգնելու համար․ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը։
Բերման ենթարկվածը 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայր է, որը որդու մասունքները հողին է հանձնել պատերազմից երեք տարի անց միայն։