Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից, այս ամենն անակնկալ էր․ Լևոն Քոչարյան
Արդեն քանի տարի է
տեսնում ենք, թե ինչ է կատարվում,
միայն ես չեմ և այսօր շատ մարդիկ կան, որ շինծու և հիմար մեղադրանքներով գտնվում
են բանտում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը նշելով, որ
այն ինչ իր հետ տեղի է ունեցել ուղղակի զավեշտ էր։
«Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից, այս
ամենն անակնկալ էր: Այս մարդկանցից ամեն ինչ էլ սպասում եմ, կարող են նույնիսկ զրկել մանդատից»,- նշել է Քոչարյանն ու հավելել,
որ մնացածի վերաբերյալ կխոսի հետագայում։