18 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերսկսվել են «Արտաքին ազդեցության թափանցիկություն» օրինագծին դեմ արտահայտվող քաղաքացիների բողոքի ակցիաները․ տեղեկացնում է «Կվիրա» պորտալը։

Բողոքողները հավաքվել էին Եվրոպայի հրապարակում. նրանք երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

«Եվրոպայի երթ» կոչվող բողոքի ակցիան տեղի է ունենում իշխանություններին ուղղված խնդրանքով՝ հրաժարվել օրենքի նախագծի ընդունումից։

Քաղաքացիները երթին կմիանան Թբիլիսիի չորս տարբեր վայրերից։

Ռազմագերիներ