23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց

Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց

Հսկող դատախազի որոշմամբ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց: 
Քիչ անց Լևոն Քոչարյանը դուրս կգա ՔԿՀ-ից. տեղեկացրել  է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր
սեպտեմբերին՝ հաջակցություն Արցախի տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում։

Նրան մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ
բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով
այն որպես կեղծ։

Արմեն Չարչյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելուց հետո «Հայաստան»
դաշինքի ցանկում ներառված 3 թեկնածու՝  Միհրդատ Մադաթյանը, Գերասիմ Վարդանյանը
և Անժելա Նալբանդյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Հաջորդ թեկնածուն
հենց Լևոն Քոչարյանն էր։

ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։
Ըստ էության, ՍԴ որոշման ուժով, խափանման միջոցն արդեն համարվում է վերացված․
այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ  Դատախազի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու
վերաբերյալ անհրաժեշտ չէ, քանի որ ՍԴ որոշումը ենթադրում է խափանման միջոցի՝ ապրիորի
վերացում, սակայն  հիմա ստիպված են սպասել դատախազի որոշմանը, թեև  դա իրավաչափ
չէ։

« ՔԿՀ-ն պետք է նաև որպես այլ պետական մարմին, որը ևս պետք է կատարի
ՍԴ որոշումը, այդ գործողությունն ինքնուրույն կատարի։ Դժվար եմ պատկերացնում,թե ինչպես
է այդ որոշումը կամ գրությունը կազմվում արդեն երկու ժամից ավել, որովհետև երբ Լևոն
Քոչարյանը ստացավ մանդատը, Արամ Վարդևանյանը համապատասխան փաստաթուղթը և միջնորդությունը
ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն 16։45»,- նշել է  Ալեքսանյանը  և հավելել,
որ  այնտեղ ֆորմալ առումով ձգձգումներ են իրականացնում և բոլորը պատասխանատվության
են ենթակա, լիազորությունների չարաշահման տեսանկյունից։