Ես Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, ու սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդրություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Ես մայր եմ՝ հայ մայր… 6 տարի շարունակ, մայրական հոգածությունս զավակներիս նկատմամբ վերածվել է միայն պայքարի՝ հանուն նրանց հայրենիք ունենալու, հայ մնալու, ապրելու, խաղաղության…
Ես հայ կին եմ… դադարել եմ ապրել յուրաքանչյուր նահատակված քաջորդու հետ ու մնացել է միայն պայքարելը՝ հանուն նրանց թողած պատվիրանների, արժանապատվության, պաշտպանած հայրենիքի ու խաղաղության…
Ես Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ… ու սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության…»