23 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի․ պաշտպան

ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի․ պաշտպան

ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։
Ըստ էության, ՍԴ որոշման ուժով, խափանման միջոցն արդեն համարվում է վերացված այս մասին լրագրողների հետ զրույցում
ասել է Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ Դատախազի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու
վերաբերյալ անհրաժեշտ չէ, քանի որ ՍԴ որոշումը ենթադրում է խափանման միջոցի՝ ապրիորի
վերացում, սակայն հիմա ստիպված են սպասել
դատախազի
որոշմանը, թեև  դա իրավաչափ չէ։

« ՔԿՀ-ն պետք է նաև
որպես այլ պետական մարմին, որը ևս պետք է կատարի ՍԴ որոշումը, այդ գործողությունն ինքնուրույն
կատարի։ Դժվար եմ պատկերացնում,թե ինչպես է այդ որոշումը կամ գրությունը կազմվում արդեն
երկու ժամից ավել, որովհետև երբ Լևոն Քոչարյանը ստացավ մանդատը, Արամ Վարդևանյանը համապատասխան
փաստաթուղթը և միջնորդությունը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն 16։45»,- նշել
է  Ալեքսանյանը  և հավելել, որ  այնտեղ ֆորմալ առումով ձգձգումներ են իրականացնում
և բոլորը պատասխանատվության են ենթակա, լիազորությունների չարաշահման տեսանկյունից։