
Մահացել է ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
Հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Մաթևոս Ասատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ
մահվան կապակցությամբ: »,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Մաթևոս Ասատրյանը 2019–2021 թթ. ընտրվել էր ԱԺ պատգամավոր «Իմ քայլը»
կուսակցությունների դաշինքից, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պատգամավորը 38 տարեկան էր: