Պայքարում ենք հանուն միասնականության, այլ ոչ պառակտման. Հայկ Դերզյան
Երիտասարդական երթին մասնակցող երիտասարդներին, անկախ իրենց քաղաքական պատկերացումներից, միավորում է մեկ նպատակ՝ հեռացնել գործող իշխանություններին, այսօրվա երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը:
«Վստահ եմ, որ այս պրոցեսը պետք է հաջողի, քանի որ բոլորս միավորվել ենք, բոլորս միավորվում ենք եկեղեցու շուրջ: Սա ինչ–որ տեղ նաև հոգևոր պայքար է այն արժեքների համար, որին դավանում ենք»,-ասաց Հայկ Դերզյանը:
Նրա խոսքով՝ իրենք պայքարում են հանուն միասնականության, այլ ոչ պառակտման, սևերի ու սպիտակների բաժանման, որն արեց այս իշխանությունը:
«Մենք պայքարում ենք հանուն մեր ազգային արժեքների, այլ ոչ այն արարժեք, ամորֆ քացաքացու կերպարի, որը որ ստեղծում է այս իշխանությունը»,- ասել է ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչը: