22 Հոտ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուսանողնե՛ր, հայրենատեր եղեք. Բագրատ Սրբազան

Ուսանողնե՛ր, հայրենատեր եղեք. Բագրատ Սրբազան

Հարգելի ուսանողներ, ձեր պարտականությունը միայն գրասեղանի դիմաց նստելը չէ, այլ գործով հայրենատեր լինելը։ Այսօր Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպոսկոպոս Գալստանյանը։

«Մեզ միացել են Երևանի պետական, Վալերի Բրյուսովի անվան համալասարանների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները։ Ճիշտ է, մեզ բոլորը չեն միացել դեռ, բայց ով որ միացել է շնորհակալ ենք նրանց»,- նշել է Սրբազանը։

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շրջել են երևանյան բուհերով, որի ընթացքում շարժման մաս են կազմել նաև ուսանողները՝ դասադուլ հայտարարելով։