23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ւմ անուններն է «Ազգային կոմիտեն» քննարկել ժամանակավոր կառավարության կազմում. Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը

Ո՞ւմ անուններն է «Ազգային կոմիտեն» քննարկել ժամանակավոր կառավարության կազմում. Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը

«Ազգային կոմիտեի» ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել
է պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, թե քննարկվել է Արման Թաթոյանի գլխավորությամբ
ժամանակավոր կառավարություն ստեղծելու հարցը, նախկին նախագահներից Լևոն Տեր-Պետրոսյանը,
սակայն, դեմ է եղել:

Վազգեն Մանուկյանը 3 կետ է ներկայացրել.

«Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր
մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել
են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։

Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության
մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր
մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի
քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։

Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար
կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝
կապված շարժման և այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում
ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով
այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց»։

Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ իր կարծիքով  «Ազգային կոմիտեն
չի չկարողացել իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ
և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։