23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԸՀ-ն Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդատ կտա

ԿԸՀ-ն Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդատ կտա

Կենտրոնական ընտրական հանձնաժողվն  այսօր ժամը  15։00-ին 
նիստ է նշանակել։ Օրակարգում երկու հարց է՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու արձանագրության
կազմում և Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրության կազմում։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ կտրամադրվի ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին, որն այժմ կալանավորված է։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր
սեպտեմբերին՝ հաջակցություն Արցախի տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում։

Նրան մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ
բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով
այն որպես կեղծ։

Արմեն Չարչյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելուց հետո «Հայաստան»
դաշինքի ցանկում ներառված 3 թեկնածու՝  Միհրդատ Մադաթյանը, Գերասիմ Վարդանյանը
և Անժելա Նալբանդյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Հաջորդ թեկնածուն
հենց Լևոն Քոչարյանն է։

Մանդատը վերցնելու պահից Լևոն Քոչարյանը ձեռք կբերվի պատգամավորի
մանդատ և չի կարող պահվել անազատության մեջ։