23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում ընթանում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը․ դատախազը ելույթի համար ժամանակ է խնդրել

Բաքվում ընթանում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը․ դատախազը ելույթի համար ժամանակ է խնդրել

Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով
հերթական դատական նիստը։ 

Դատարանում այսօր ուսումնասիրվել  և հրապարակվել են առկա փաստաթղթերը։
Շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Դատախազը դատարանից ժամանակ խնդրեց
ելույթ ունենալու համար։ Նիստը կշարունակվի վաղը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել էր բուժման նպատակով
Երևան տեղափոխվելու ճանապարհին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից։

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին ծանր մեղադրանքներ է առաջադրել, որոնք
Խաչատրյանը հերքում է՝ նշելով, որ ինքը ռազմական գործողություններին, առավել ևս «ցեղասպանության»
մասնակից չի եղել։