29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրենկ Փալոնը խոսել է ԱՄՆ-ի կողմից` Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

Ֆրենկ Փալոնը խոսել է ԱՄՆ-ի կողմից` Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին
ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը․
այս մասին Փալոնը  գրել է իր X-ի միկրոբլոգում։

«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման
ժամանակ խոսեցի Արցախում ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության
և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի
հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն»,- եզրափակել
է Փալոնը։