23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը. Անահիտ Ավանեսյան

Իմունականխարգելման ազգային ծրագրի համար ունենք հատկացում՝
16,4 տոկոսի ավելացում` 728 միլիոն դրամի շրջանակներում, որի շնորհիվ կարողանալու ենք
ներդնել մեր երկրում ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Այդ մասին այսօր ԱԺ-ում
2024 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում ասաց առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի հատկացումներին:

«Սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության
պահպանմանը և աշխատունակության պահպանմանը, և նաև որոշակի առումով անվտանգային շատ
կարևոր լուծում է:

Ինչո՞ւ եմ նշում, որովհետև ջրծաղիկը շատ բարձր կոնտագիոզությամբ
օժտված հիվանդություն է, եթե մանկապարտեզում՝ մի խմբում, ջրծաղիկ է լինում, ապա ամբողջ
մանկապարտեզը, ցավոք սրտի, գրեթե բոլորը վարակվում են: Մենք ունենում ենք նաև շատ ծանր
դեպքեր»,- ասաց Ավանեսյանը: