26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց՝ որ փողոցներն են փակ եղել օրվա ընթացքում և քանի քաղաքացի է բերման ենթարկվել

Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց՝ որ փողոցներն են փակ եղել օրվա ընթացքում և քանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սուրբ Աննա եկեղեցու բակում ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ամփոփել է օրը։ Պատգամավորն իր ելույթում նշել է, որ Հանրապետության տարբեր շրջաններում բազմաթիվ անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։

Պատգամավորը հերթով թվարկել է, թե որ փողոցներում են իրականացվել անհնազանդության ակցիաները

«Մյասնիկյան, Մալյան, Աբովյան, Թբիլիսյան խճուղի, Հանրապետության փողոց, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկ, Տերյան, Բուզանդի, Վարդանանց, Սարկավագի, Թումանյան, Քոչարի-Վաղարշյան խաչմերուկ, Խանջյան, Տիգրան Պետրոսյան, Դավիթ Բեկ, Սայաթ-Նովա, Վազգեն Առաջին Վեհափառի փողոցը, Բաղրամյան պողոտա, Մաշտոց-Պուշկին խաչմերուկ, Գայի պողոտա, Արշակունյաց պողոտա, Չեխովի և Խորենացի փողոցներ։ Այսքանը միայն մայրաքաղաքում։ Միաժամանակ փակ էին՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Տիգրանաշենի, Վայքի հատվածում, Երևան-Սևան մայրուղին։ Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր։

Մեր արժանապատիվ քաղաքացիներից 171 հոգի բերման է ենթարկվել»,-ասել է Դանիելյանը: