23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՊՀ պրոռեկտորը հայտարարել է՝ 1000 ուսանող էլ մասնակցի դասադուլին, կհեռացնի համալսարանից. Սրբազանը նախազգուշացրեց նրան

ԵՊՀ պրոռեկտորը հայտարարել է՝ 1000 ուսանող էլ մասնակցի դասադուլին, կհեռացնի համալսարանից. Սրբազանը նախազգուշացրեց նրան

Երևանի Պետական hամալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասլիյանն այսօր ժողով է հրավիրել բուհի դեկանների հետ և հանձնարարել է նրանց անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները. Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Պռոռեկտորն ասել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել ու հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

«Իր խոսքերն եմ մեջբերում՝ պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից։ Հիմա ես ասում եմ՝ 1000 ուսանող և ավելին, դասադո՛ւլ արեք»,-ասել է Սրբազանն ու պրոռեկտորին հիշեցրել՝ այս երկրում կա քաղաքացու իրավունք։

Սրբազանը հայտարարել է, որ պատրաստվում է վաղն այցելել համալսարան, թե՛ Էլինա Ասլիյանին, թե՛ ռեկտորին Հովհաննես Հովհաննիսյանին տեսնելու։

«Սահմանները մի՛ անցեք, եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, ապա համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն,մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել հաշտության ու ճշմարտության մեջ։ Պարոն Գյուրջինյանին էլ ուզում եմ վերստին զգուշացնել, եթե դուք սպառնացել եք ուսանողներին, դռներ եք փակել, վերևից նկարել եք, հարիր չէ դա ձեզ, ուրախացեք ձեր ուսանողներով, ոչ թե վախեցեք նրանցից»,-ասել է Սրբազանը: