23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայից հետ կանչված իսրայելցի դիվանագետները վերադառնում են իրենց աշխատանքին

Թուրքիայից հետ կանչված իսրայելցի դիվանագետները վերադառնում են իրենց աշխատանքին

Իսրայելը մայիսին սկսել է աստիճանաբար Թուրքիա վերադարձնել իր դիվանագետներին, որոնք այնտեղից հետ էին կանչել վեց ամիս առաջ՝ չնայած Գազայի հատվածում իրավիճակի  սրացման ֆոնին երկու երկրների միջև լարվածության աճին: Այս մասին հայտնում է բրիտանական Middle East Eye (MEE) պորտալը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

«Թեև իսրայելցի դիվանագետների հեռանալը պայմանավորված էր անվտանգության նկատառումներով, Իսրայելը փորձում է աստիճանաբար վերադարձնել իր դիվանագետներին», – պորտալի հետ զրույցում ասել է իսրայելական աղբյուրը։

Թուրք պաշտոնյան նույնպես հաստատել է, որ իսրայելցի դիվանագետները վերադառնում են իրենց աշխատանքին։ Բացի այդ, ինչպես պորտալին հայտնել են Իսրայելի աղբյուրները, անցյալ տարվա հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո երկրում թուրքական դիվանագիտական ​​առաքելության կազմը չի նվազել։ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը և Երուսաղեմում հյուպատոսությունն այս ամբողջ ընթացքում բաց են եղել։

«Չնայած այն հանգամանքին, որ երկկողմ հարաբերությունները շատ լարված են, մենք կանենք ամեն ինչ՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, հետևաբար, դիվանագետների վերադարձը կլինի աստիճանական և զգուշավոր», – ասել է իսրայելական աղբյուրը։