23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աշխատակիցների շրջանում աննախադեպ թվով զոհերի մասին

ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աշխատակիցների շրջանում աննախադեպ թվով զոհերի մասին

ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության
աշխատակիցների շրջանում զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 88-ի։ Դա ավելին է, քան
որևէ այլ հակամարտության ընթացքում․ ասված է գերատեսչության հայտարարության
մեջ։

«Հումանիտար կազմակերպության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը
հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 88-ի»,-ասված է հայտարարության մեջ։

Այն ստորագրել է ՄԱԿ-ի գլխավոր ՝ հումանիտար հարցերով տեղակալ 
Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի
մանկական հիմնադրամի տնօրենըև այլ պաշտոնյաներ։

Նրանք դարձյալ կոչ են արել ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից
գերեվարվածներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։