25 Նոյ
2024
9.5° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով երկրում իրականացվող բողոքի ակցիաներով. այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը վկայակոչելով Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին։

Նա կոչ է անում իշխանություններին և հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել:

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ բախումներին և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումներին», – ասել է Հակեն:

Նա հավելել է՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում անհապաղ հետաքննել ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր մեղադրանքները բողոքի ցույցերի ընթացքում և դրանից հետո։