16 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Ղազախստանի ջանքերին

ՌԴ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Ղազախստանի ջանքերին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալմա Աթայում տեղի ունեցած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև մայիսի 10-ին և 11-ին Ալմա Աթայում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը։ Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար: Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այս ուղղությամբ և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Կարևոր է, որ Ալմա Աթայում շփումները համահունչ լինեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրին, որը սահմանեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզը»։

Զախարովան անդրադրաձել է նաև Արցախում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հանդեպ վադալիզմին։ Նա նշել է, որ ՌԴ-ն մշակութային ժառանգության պահպանման հարցում մշտապես կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ և կոչ է անում «պատերազմ չվարել հուշարձանների դեմ»։