Մահափորձ է իրականացվել Սլովակիայի վարչապետի դեմ
Սլովակիայի վարչապետ Ֆիչոն վիրավորվել է հրաձգության հետևանքով Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա, քաղաքական գործիչը վիրավորվել է, իսկ հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է․ գրում է սլովակական Dennik N թերթը։
Ֆիկոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Գանդլովա քաղաքում։ Կառավարության նիստից հետո հավաքվածներին ողջունելու է դուրս եկել վարչապետը, այդ պահին կրակոցներ են հնչել։
Ֆիկոն հոսպիտալացվել է. ոստիկանները ձերբակալել են հարձակվողին և շրջափակել տարածքը՝ տարհանելով մշակութային կենտրոնը, որտեղ կառավարության նիստն էր։
Հարձակման դրդապատճառի մասին ոչինչ հայտնի չէ։ Սլովակիայի նախագահ Զուզանա Կապուտովան Ֆիկոյի դեմ մահափորձն անվանել է «դաժանություն և անխոհեմություն»: