19 Սեպ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Շուշի կարող է կապված լինել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերի հետ․ դեսպանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Շուշի կարող է կապված լինել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերի հետ․ դեսպանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Շուլզ Զենջին Radio Free Europe/ Radio Liberty-ին հայտնել է, որ մայիսի 6-ին դեսպան Լիբիի այցը Շուշի իրականացվել է որպես «Ադրբեջանով նրա կանոնավոր շրջագայության մի մաս»: Խոսնակը ենթադրում է, որ այցը կարող է կապված լինել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի հաստատման ջանքերի հետ: «Մեզ ոգևորել են համաձայնագրի կնքմանն ուղղված վերջին քայլերը։ Մենք հանձնառու ենք աջակցելու տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղությանը», – նշել է Զենջին։

Այդուամենայնիվ, նա չի պատասխանել հարցմանը, թե արդյոք դեսպանը տեղի պաշտոնյաներին հարցրե՞լ է Շուշիում տեղի ունեցող ակնհայտ մշակութային ոչնչացման մասին, կամ արդյոք Լիբիի այցը հավանություն է ստացել Վաշինգտոնից։