Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը
Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է նախորդ տարվա սեպտեմբերին։