10 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Սի Ծինփինը հարաբերությունների խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել

Պուտինն ու Սի Ծինփինը հարաբերությունների խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, դրանք նոր դարաշրջան են մտնում՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում․ այս մասին գրում է ТАСС-ը։

Ռուսաստանի ղեկավարը լրատվամիջոցներին տված հայտարարության ժամանակ նշել է, որ այս փաստաթուղթը «սահմանում է նոր լայնածավալ խնդիրներ և երկարաժամկետ հեռանկարներ ռուս-չինական հարաբերությունների ողջ համալիրի զարգացման համար», որին  կնպաստի ՉԺՀ կատարած այցի համար նախապատրաստված միջկառավարական, միջգերատեսչական և առևտրային համաձայնագրերի փաթեթի ստորագրումը։