21 Հոտ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը

Մայիսի 14-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ

գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները վերազանցելու փաստի առթիվ:

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ դատախազությունը ընթացք է տվել հաղորդմանը։

«Եվ ահա` մեկ օր անց հայտնի դարձավ, որ մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է:

Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը», – ասվում  է հաղորդագրության մեջ։