Ժողովրդավարություն «Փաշինյանի ոճով»՝ կալանավորումներ, ձերբակալություններ, տեղաշարժի արգելք․ղրիմցի սենատոր
Հայ հայրենասերների նկատմամբ բռնաճնշումները, նրանց կալանավորումն ու ձերբակալությունները ամերիկամետ Փաշինյանի վարչակարգի կողմից Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վառ ապացույցն են, հայտարարել է Ղրիմը ներկայացնող սենատոր Օլգա Կովիտիդին:
Նրա խոսքով՝ ժողովրդին վախի մեջ պահելու համար Փաշինյանը վստահորեն Հայաստանը տանում է դեպի բռնապետություն: Կովիտիդիի կարծիքով՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցները անտեսում են Երևանում սկսված զանգվածային ցույցերը։ Ինչպես պարզաբանել է սենատորը, Հայաստանի ժողովուրդը ցանկանում է, որ «ամերիկամետ վարչապետ Փաշինյանը» լքի իր պաշտոնը։ Նա հավելել է, որ ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումի մուտքը հասարակ քաղաքացիների համար արգելված է:
«Այսուհետ «Փաշինյանի ոճով» ժողովրդավարությունը Հայաստանում նախատեսում է կալանավորումներ, ձերբակալություններ, տեղաշարժի արգելք»,- եզրափակել է սենատորը։