
Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 41 կգ Լևիկ Ավետիսյանը, 44 կգ Էրիկ Պապիկյանը և 62 կգ Ավետիք Թութխալյանը։