Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար
Իրավապաշտպան Ավետիք
Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար։ Այս
մասին տեղեկանում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։
«Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի
բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի էր», – գրել է Մելիքյանը։
Իշխանյանը սեպտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ
Չի բացառվում, որ ինչպես
2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց
2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան
նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող
դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական
հարձակման համար։
Ադրբեջանը շտապում
է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։
Միևնույնն է, ի հեճուկս
դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։
Մա՛հ դավաճաններին»։