10 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմաններ գծող ջուջևանցին․ ո՞վ է Ադրբեջանի՝ հայկական կրթությամբ փոխվարչապետը

Սահմաններ գծող ջուջևանցին․ ո՞վ է Ադրբեջանի՝ հայկական կրթությամբ փոխվարչապետը

Մի երկրում փաստացի ղեկավարը տավուշցի է՝ Իջևանցի, մյուս երկրում ղեկավար օղակի երկրորդ մարդը՝ փոխվարչապետն է ծնուդով տավուշցի, մասնավորապես Ջուջևանցի, որն այսօր սահմանագծման քարտեզները վերցրած, տանտիրոջ իրավունքով է մոտենում Տավուշին: Իսկ մյուս Ենոքավանցի  ղեկավարը, որպես հյուրասեր ազգի ներկայացուցիչ, սկուտեղով տարածքներ է փորձում նվիրել համերկրացուն:

Փաշինյանի մասին շատ է խոսվել: Պատմենք Ադրբեջանի փոխվարչաապետ Շահեն Մուստաֆաևի մասին: Նա ծնվել է Տավուշի Ջուջևան գյուղում, սովորել տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել Երևան բարձրագույն կրթություն ստանալու համար: Սակայն ուսանողական տարիները համընկան Արցախի շարժման հետ, իսկ 1989 թվականին Մուստաֆաևը վերադարձավ Բաքու՝ Ադրբեջան:

Ի տարբերություն քույրերի, որոնք մանկուց ընդգծել են իրենց հակահայ վերաբերմունքը, Շահեն Մուստաֆաևն ավելի զուսպ է եղել, գուցե նաև դիվանագետ: Դպրոցական տետրում գրված շարադրություններն էլ են խոսում այդ մասին:

Ընտանիքի մայրն իր վրա է վերցրել երեխաներին որպես հայրենասեր ադրբեջանցի մեծացնելու պատասխանատվությունը:  Քույրերն ավելի կտրուկ են վերաբերել հային ու Հայաստանին, Մուտաֆաևը կարողացել է զսպել էմոցիաները, մտածել ի շահ Ադրբեջանի ու լռել:

Մանրամասները՝ տեսանյութում։