29 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող արցախցիները՝ անմխիթար պայմաններում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող արցախցիները՝ անմխիթար պայմաններում

Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում պահում են Արցախից բերված հոգեկան առողջությամբ խնդիրներ ունեցող մարդկանց։ Մոտ 30 հոգի։ 2020 թվականից նախկին գիշերօթիկը այդ մարդկանց համար ծառայում է որպես կացարան, նույնիսկ՝ մեկուսարան։ Այնտեղ բացակայում են սանիտարահիգիենիկ ամենատարրական պայմանները, անգամ բուժանձնակազմ չկա։ Սպասարկող անձնակազմից կա միայն մեկ հոգի։ Դիլիջանի քաղաքապետարանից հրաժարվել են խոսել մեր նկարահանող խմբի հետ, այնտեղ գտնվող մարդկանց էլ արգելել պատասխանել մեր հարցերին ու թույլ տալ նկարահանում կատարել։ Այնուամենայնիվ մեր նկարահանող խմբին գաղտնի կերպով հաջողվել է մի քանի կադր նկարել ու տեղեկություններ կորզել։ Մանրամասները՝ տեսանյութում: