29 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  օրինագծի վրա

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որն ընդունվել է խորհրդարանի կողմից մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ (այն պաշտպանել է 84 պատգամավոր):

«Այսօր ես վետո դրեցի ռուսական օրենքի վրա։ Այս օրենքն իր էությամբ, ոգով ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին և խոչընդոտ է հանդիսանում եվրոպական ճանապարհին։ Վետոն իրավաբանորեն ճիշտ է և այսօր կներկայացվի խորհրդարան: Օրենքը ոչ մի փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է նախագահը։

«Վրացական երազանքը» բավականաչափ ձայներ ունի խորհրդարանում, որպեսզի հաղթահարի վետոն: Եթե ​​դրանից հետո նախագահը չի ստորագրում օրենքը, այն ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։