Փաշինյանին հեռացնելը հեշտ չի լինելու, բայց այս պայքարը պետք է մինչև վերջ տանել․ Վահե Արսեն
Մարդիկ զարմանում են, երբ «չակնկալիքների պայքար» ձևակերպումը լսում են։ Այն տարօինակ է թվում օրինակ՝ տնտեսագետների, բիզնեսմենների համար․ ինչպե՞ս կարելի է ինչ-որ գործողություն անել առանց ակնկալիքների։ Սակայն պետք է մարդիկ հասկանան Բագրատ Սրբազանին, որ իզուր ոչ մի հայտարարություն չի անում։ Լրագրողների հետ զրույցում ասել է գրող Վահե Արսենը։
«Հաճախ լսում են՝ չակնկալիք ու հարցում, թե ո՞նց կարող է առանց ակնկալիքի, բայց Բագրատ սրբազանի պայքարը ամբողջությամբ այլ է»,- ասել է Վահե Արսենը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալուն՝ գրողը օրհասական է համարել այն։
«Այդ մարդը երկիրը ներքաշում է պատերազմի մեջ, վերջում հայտարարում, թե ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Ռազմական կառույցի հրամանատարը ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել։ Փաշինյանը պատերազմի ժամանակ հայտարարում է, թե բանակում դավաճանություններ են եղել․ ինչպե՞ս կարող է թշնամուն բացահայտ ասել, որ դավաճանություն է տեղի ունենում։ Ռազմական բոլոր գործողություններում էլ լինում են․ փոխարենը դավաճանությունը քողարկեն ու տեղում հարցերը կարգավորեն, բոլորին հայտարարում են այդ մասին։ Նա պատերազմից հետո շարունակեց աթոռին մնալ, Իշխանասարի, Ջերմուկի դեպքերից, Արցախի հանձնելուց հետո նա շարոնակեց պահել իր իշխանությունը։ Կարծում եմ՝ այս ամենը մարսելուց հետո նա հեշտ չի հեռանա»,- ասել է Վահե Արսենը։
Նրա խոսքով՝ բավական բարդ պայքար է, որտեղ չպետք է ընկրկել։
Հիշեցնենք՝ այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գասլտանյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ։ Նրանց հետ քննարկել են երկրին սպառնացող վտանգներն ու առաջիկա անելիքները։