29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմական ագրեսիայից և պայթյունից տուժած 113 արցախցի շարունակում է գտնվել հիվանդանոցներում, 19 հոգու բուժումն արտերկրում է իրականացվում

Ռազմական ագրեսիայից և պայթյունից տուժած 113 արցախցի շարունակում է գտնվել հիվանդանոցներում, 19 հոգու բուժումն արտերկրում է իրականացվում

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում
շարունակում է բուժում ստանալ Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտում
վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին 19 անձ բուժում է ստանում արտերկրում։
Նրանց բոլորի մոտ կա դրական դինամիկա:

Վերջին շաբաթների ընթացքում
100 անձ դուրս է գրվել բուժհաստատություններից։

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 120 երեխա է լույս
աշխարհ եկել։ Նրանցից 67-ը ծնվել են Երևանում, 53-ը՝ մարզերում։