Բոլոր խմբերին խնդրել ենք հայեցակարգ կազմել, յուրաքանչյուրին իրենց ոլորտներում․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը
Ուրախ եմ, որ առաջադրված հաշտության օրակարգը կուսակցականների հետ հանդիպմանը ընդունելի էր
Հանդիպել ենք արվեստի, մշակույթի ավելի քան 300 գործչի հետ։ Նրանք հանդես եկան առաջարկնեով։ Նրանց մի խումբը վաղը գնալու է Տավուշի մարզի Կիրանց գյուղ։ Գործիչները Երևանից հույս և ուշադրություն են տանելու Կիրանց:
Պահեստազորի սպաների, գեներալների հետ հանդիպումը փակ էր։ Նրան ևս հոգեբանորեն ծանր վիճակում են։ Դրանով հանդերձ՝ պատրաստակամություն են հայտնել հաջակցել շարժմանը։
Բոլոր խմբերին խնդրել ենք հայեցակարգ կազմել՝ մեր կյանքի զարգացման ծրագիր, յուրաքանչյուրին իրենց ոլորտներում։