Մայիսի 19-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ
Վաղը՝ մայիսի 19-ին (կիրակի օրը), ժամը 20:00-ին, «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի կունենա Բագրատ Սրբազանի հանդիպումն իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մուտքն ազատ է, բայց տեղերը սահմանափակ են։ Ուստի մասնակիցների մոտավոր թիվը պատկերացնելու ու ըստ այդմ՝ համապատասխան դահլիճ ընտրելու նպատակով մասնակցել ցանկացողներին կխնդրեմ ինձ լուր տալ հաղորդագրությամբ», – գրել է Մելիքյանը։