28 Դեկ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Նորին Սրբությունը, հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու դժվարին փորձությունը։