23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ մանդատից հրաժարվեց Միհրդատ Մադաթյանն ու արդյոք Լևոն Քոչարյանը կդառնա՞ պատգամավոր

Ինչո՞ւ մանդատից հրաժարվեց Միհրդատ Մադաթյանն ու արդյոք Լևոն Քոչարյանը կդառնա՞ պատգամավոր

Օրերս «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվեց
պատգամավորական մանդատից։ Հոկտեմբերի 23֊ին Միհրդատ Մադաթյանն ABC Media-ի հետ զրույցում
տեղեկացրել էր, որ կվերցնի մանդատը։ Սակայն այսօր մամուլում սկսեց շրջանառվել Լևոն
Քոչարյանի անունը, իսկ դրանից առաջ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը տեղեկացրել էր, որ
չի վերցնելու պատգամավորական մանդատը։ 

Ի՞նչ մարդատի մասին էր խոսքը, եթե Չարչյանի մանդատը վերցնելու մասին
հաստատել էր Մադաթյանը։ ABC Media-ն նորից կապ հաստատեց վերջինիս հետ: Այս անգամ նա
տեղեկացրեց, որ իր մասնագիտությունն, ըստ օրենքի, համատեղելի չէ պատգամավորական գործունեության
հետ ու նախընտրել է զբաղվել մասնագիտությամբ՝ հրաժարվելով մանդատից։

Այս տրամաբանությամբ, հաջորդը հենց Լևոն Քոչարյանն է։ «Հայաստան»
դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օբյեկտիվ պատճառներով
դեռ տեղեկություն չկա, քանի որ Լևոն Քոչարյանը գտնվում է անազատության մեջ։

«Ամենայն հավանականությամբ մոտ օրերս հենց Լևոն Քոչարյանը հանդես
կգա հայտարարությամբ ու ինքն էլ կտեղեկացնի՝ վերցնո՞ւմ է մանդատը, թե՞ ոչ»,- ասաց Ագնեսա
Խամոյանը։